Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

միրզոև

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. 

«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը: 

Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

--00—ԼՄ