Թալիբներն Աֆղանստանում նշանակել են ԱԳՆ, ՊՆ և ՆԳՆ նախարարներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Աշխարհ

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձեւավորում Է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:

«Ըստ այդ աղբյուրների, մոլլա Աբդել Ղանի Բարադարը նշանակվել Է արտաքին գործերի նախարար, մոլլա Յակուբը՝ թալիբների հիմնադիրի որդին, նշանակվել Է պաշտպանության նախարար, իսկ Խալիֆա Հաքանին՝ Ջալալուդդին Հաքանիի որդին, որը «Հաքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիրն Է, նշանակվել Է ներքին գործերի նախարար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը, խոստանալով, որ թալիբների կառավարության կազմը կհայտարարվի մոտ ժամանակներս: Դրանից առաջ շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ում հաղորդել Էր, որ Ղանդահարում շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադեի նախագահությամբ երեք օր նիստ Է գումարել «Թալիբան»-ի ղեկավար խորհուրդը. «քննաարկվել են քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հարցեր», այդ թվում նաեւ՝ ապագա կառավարությանը վերաբերող:

«Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են բնակիչների ունեցվածքի պաշտպանությանը, մարդկանց լավ վերաբերվելուն, ինչպես նաեւ երկրում նոր իսլամական կառավարության ձեւավորմանը: Այդ հարցերի շուրջ անցկացվել են անհրաժեշտ կոնսուլտացիաներ»,-նշել Է շարժման մամուլի քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԿԿ