ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

տրանսպորտ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց, կազմվել 8 վարչական արձանագրություն։

Վերահսկողական աշխատանքից զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուղևորներին ու վարորդներին հատկապես ուղևորահոսքի աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։

Covid-19-ի տարածումը կանխարգելելուն միտված հանրային տրանսպորտի վերահսկողությունը կլինի շարունակական։

--00—ՄՀ