Կոտայքի մարզում բախվել են բեռնատարն ու գնացքը. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Ներքին Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիկ Թովմասյանի վարած ЗИЛ մակնիշի 42 ՕՕ 532 համարանիշի և Աշոտ Ոսկանյանի վարած բեռնատար գնացքը: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: