ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է IYDU-ի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քաղաքական

Օրերս տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը։ Համավարակով պայմանավորված այն տեղի է ունեցել առցանց տարբերակով։ Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից։

Հավաքի ժամանակ անցկացվել է IYDU խորհրդի ընտրությունը: ՀՀԿ ԵԿ միջազգային քարտուղար Լիլիթ Բեգլարյանը ընտրվել է կառույցի փոխնախագահ:

Կազմակերպության նախագահ է ընտրվել Միխաել Դուստը Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից, իսկ գլխավոր քարտուղար Նիկ Ֆրանսիսը Սենթ Վինսենթ և Գրենադինների Նոր դեմոկրատական կուսակցությունից։

 Նշենք, որ IYDU-ը միավորում է շուրջ 120 անդամ կազմակերպությունների մոտ 80  երկրներից: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից հանդիսանում է միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ:

«IYDU-ի կազմը շատ բազմազան է և այստեղ մեր ակտիվ գործունեությունը ևս մեկ հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի կապերը գաղափարակից քաղաքական ուժերի հետ»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։

Քաղաքական

--00--ԿԿ