Դիարբեքիրում թուրք ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Դիարբեքիր

Թուրքիայի մեծապես քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Բաղլար շրջանում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին՝ վանկարկելով՝ «բոլորդ ահաբեկիչներ եք»։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Քաղաքացիների կատարած տեսագրություններում երևում է, որ «Ապրիլի 5» թաղամասում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները նաև հայհոյել և սպառնացել են թաղամասի բնակիչներին։

Տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։

--00--ԱԹ