Առուշ Առուշանյանի պաշտպանները միջնորդել են կալանքը գրավով փոխարինելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իրավական

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր), սեպտեմբերի 10-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ (համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ)», -  գրել է պաշտպանը։

--00--ԿԿ