Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո, Բավրա-Նինոծմինդա անցակետերն աշխատելու են ժամը 10։00-22։00-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

անցակետ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։

Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հայտարարությունում։

--00--ԱԹ