Հայաստանի ազգային հավաքականը Շտուտգարտում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա – Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի Ալտհոֆ հյուրանոցում։

Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։

Գերմանիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին:

--00--ԱՀ