Արմավիր քաղաքում բախվել են մարդատար ГазЕль-ն ու ЗИЛ-ը. 3 վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Էդգար Արիստակեսյանի վարած ЗИЛ մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած ГазЕль մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ГазЕль-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Մ. Բունիաթյանը սովորում է Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։

--00--ԱԹ