Հրդեհ՝ Գյումրիում. ավտոտնակում այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքնան ու այլ իրեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:30-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։

--00—ԼՄ