Մարմարաշենի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմանում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած «BMW» մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։ Ըստ նախնական տեղեկությոան՝ տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ