Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ մեղադրվել է Վիլեն Գաբրիելյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ը մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հայաստանում գործող անարդարադատությունը շարունակում է ապօրինի կերպով կալանքի տակ պահել «Հայաստան» դաշինքի պատգամավոր պրոֆ. Արմեն Չարչյանին:

Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ն իր հունիսի 18-ի զեկույցում մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին:

Վիլեն Գաբրիելյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել: Նա ՔՊ-ի խմբակցության կազմում մասնակցում է ԱԺ-ի նիստերին:

Հայաստանի գլխավոր դատախազի ուշադրությանն եմ հանձնում ՄԻՊ-ի զեկույցի հետևյալ հատվածը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ»:

Հ.Գ. նավակ ճոճողի նկարը պրոֆեսորի նկարի կողքին ներկայացնելու համար հայցում եմ ընթերցողների ներողամտությունը»:

--0--ԿԿ