Առողջություն, հաջողություն, բարգավաճում՝ հայ ժողովրդին․ Ռոհանին շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, 24News

Thumbnail

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական «IRNA» գործակալությունը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը: