ՔՏՀԱ-ն Մալաթիա-Սեբաստիայում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը

ՔՏՀԱՏՄ տրանսպոտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։

--00—ԼՄ