Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ ՀՀ շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Կոմունիստական կուսակցությունը իր ֆեյսբուքի էջում գրում է․

«Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։

Սիրելի հայրենակիցներ՝ մենք հիմա էլ և միշտ պատրաստ ենք ծառայել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։

Եկե՛ք, համախմբվե՛ք ձեր հարազատ կուսակցության շուրջը, որպեսզի միասին կրկին ծաղկեցնենք մեր մայր հայրենին»։

--00--ԱՀ