Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների փորձագետների խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ю

Սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների խորհրդակցությունը՝ 2021 թ. հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։ Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հարցերը, մասնավորապես, ուղղված էին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլ հարցեր։

Բոլոր կետերով մշակվել է համապատասխան որոշման նախագիծ։ Խորհրդակցությունն անցել է կառուցողական մթնոլորտում։

--00--ԱՀ