ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած այլ դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:

--00--ԿԿ