Աղվան Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Աղվան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմս կհասկանան մասնագետները)։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։

Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։

Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդեց Աղվան Հովսեփյանին ձերբակալելու մասին։

--00--ԱԹ