Գեղարքունիքում մենք մի բան էլ պետք է առաջ գնանք, եթե Բաքվի հետ նորմալ քարտեզներով աշխատեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Եթե նորմալ քարտեզներով աշխատեն, ապա Գեղարքունիքում մենք մի բան էլ պետք է առաջ գնանք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ 

Նրա համոզմամբ, մենք չենք կարող Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցել, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։

Խոսելով Ալիևի՝ Երևան, Սևան և Սյունիք վերադառնալու հայտարարության մասին՝ Թովմասյանը նշեց՝ եթե ադրբեջանցիները ուզում են վերադառնալ Սևան և Զանգեզուր, ապա մենք էլ պետք է գնանք Գանձակ և Սումգայիթ։

«Համատեղ գոյակցությունը անհնար է, պետք չէ հավատալ խաղաղության մասին կեղծ խոստումներին»,-շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ