Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի․ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն։ Դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», - ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև որոշեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը։

--00—ՄՀ