Թուրք լրագրողը քրդական հարցի մասին գիրք է հեղինակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թուրք

Ավելի քանի հինգ տարի Շվեդիայում բնակվող թուրք լրագրող Ջենգիզ Չանդարը Ստոկհոլմի համալսարանի թուրքագիտության ինստիտուտում (SUITS) իրականացրած ուսումնասիրության արդյուքում գիրք է հրատարակել քրդական հարցի թեմայով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Թուրքիայի առաքելության անհնարինությունը․ պատերազմ և խաղաղություն քրդերի հետ» (Turkey’s Mission Impossible: War and Peace with the Kurds) գիրքը հրատարակվել է անգլերենով։

40-ամյա լրագրողական աշխատանքի հարուստ փորձ կուտակած Չանդարը 1991-1993 թվականներին եղել է Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի հատուկ խորհրդականը։

Վերջերս նաև հրատարակել է Չանդարի հեղինակած մեկ այլ գիրք՝ «Թուրքիայի նեոօսմանական պահը․ Եվրասիականության ոդիսականը» (Turkey’s Neo-Ottomanist Moment - A Eurasianist Odyssey…) գլխագրով։

--00--ԱԹ