ՌԴ-ում սեպտեմբերի 19-ին Պետդումայի ընտրություններ են, քվեարկություն կլինի նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 367 հրամանագրով Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունները նշանակվել են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին:

Թիվ 8026 ընտրական տեղամասը բաց կլինի 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տարածքում՝ ք.Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող., շենք 13/3:

Ընտրություններին կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնց 18 տարին քվեարկության օրվա դրությամբ լրացած կլինի։ 

Ձեզ հետ անհրաժեշտ է անձնագիր ունենալ:

Ընտրական տեղամասում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված քաղաքացիների առողջության համար ռիսկերը:

Ընտրական տեղամասում գտնվելու ընթացքում անհրաժեշտ է օգտվել դիմակներից և խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում. http://cikrf.ru

 

В соответствии с Указом Президента Российской Федерации от 17 июня 2021 г. №367 выборы депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации восьмого созыва назначены на 19 сентября 2021 г.

Избирательный участок № 8026 будет открыт 19 сентября 2021 г. с 8-00 до 20-00 часов по местному времени на территории Посольства Российской Федерации в Республике Армения по адресу – г.Ереван, ул.Сурб Григор Лусаворич, д. 13/3.

В выборах могут принять участие граждане России, которым по состоянию на дату голосования уже исполнилось 18 лет.

При себе необходимо иметь паспорт.

На избирательном участке будут приняты необходимые меры по предупреждению рисков для здоровья граждан, обусловленных угрозой распространения новой коронавирусной инфекции COVID-19.
Во время пребывания на избирательном участке необходимо пользоваться масками и строго соблюдать социальную дистанцию.

Дополнительная информация о выборах депутатов Государственной Думы Федерального Собрания Российской Федерации восьмого созыва доступна на сайте ЦИК России: http://cikrf.ru

Տեսանյութեր

Live

Լրահոս