Վրաստանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կազբեգից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշետի շրջանի Բետիսչրդիլ գյուղի մերձակայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:32-ին: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:



Հիշեցնենք, որ 4,4 մագնիտուդով վերջին երկրաշարժը Վրաստանում գրանցվել է սեպտեմբերի 3-ին վրաց-ռուսական սահմանին:

--00—ԼՄ