Խաչիկ և Լուսագյուղ բնակավայրում կգործարկվի էլեկտրաշչակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

էլեկտրա

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։

«Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հայտարարությունում:

Սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում ևս անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

--00—ԼՄ