Սուքիասյան Խաչիկն ո՞վ ա, որ Վազգենի անունը տա, ինքը առևտրակա՞ն չի. Շուշան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գործարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իրավունք չունի Վազգեն Սարգսյանի անունը տալ։

Այդ մասին «Ժամադադար Հուսիկ Արայի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

«Մարդիկ կան, որ իրավունք չունեն սպարապետի անունը տալ։ Այդպիսիններից է այդ Խաչատուր Սուքիասյանը։ Ինքն ո՞վ ա, որ Վազգենի անունը տա ընդհանրապես։ Կամ ի՞նքն է քաղաքականության մեջ, ինքն առևտրակա՞ն չի, բա թող մնա իր բիզնեսի մեջ», - նշել է Շուշան Պետրոսյանը։ 

Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել հինգշաբթի երեկոյան 24News-ի կայքում և 24TV յութուբյան էջում։

--00—ՄՀ