Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարարի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի ընտանիքին և ընկերներին»:

--00--ԿԿ