«ՔՊ» մի քանի պատգամավոր դիտորդական առաքելություն կիրականացնի Պետդումայի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քաղաքական

Սեպտեմբերի 16-20-ը Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կուղևորվի ՀՀ Ազգային ժողովի վեց պատգամավոր։

Որոշումը ստորագրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ըստ որոշման՝ Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանը և Ալեքսեյ Սանդիկովը։

--00--ԿԿ