Պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՊՆ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։

 --00—ՄՀ