Խոսքը համայնքների, ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենը բնակավայր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել մամուլում ակտիվորեն քննարկվող լուրի, այն է՝ Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների փնջում չընդգրկելու մասին։

«Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր: Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում:

Օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»: Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք:

Տիգրանաշեն գյուղը ներառված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում»,-գրել է խոսնակը։

--00—ԼՄ