Հայփոստն ու բանկերը սեպտեմբերին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

սոցապ

Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Այս մասին 24news-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հայտնելով, որ վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում:

Հիշեցնենք, Հայփոստն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ կանխիկ կենսաթոշակի և երեխայի նպաստի վճարումները ժամանակավորապես չեն կատարվի: Դրանում նշվում էր.

«Սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից»:

--00--ԱԹ