Սլովակիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. Պապիկյանն այդ մասով որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

8

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այցը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը։

Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պատվիրակության կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեով՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, որի վերաբերյալ որոշումը ստորագրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

--00—ԼՄ