Արցախի հարցում Արևմուտքը ռուսներից ավելի հայանպաստ դիրքորոշում երբեք չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի և աշխարհի փոխհարաբերություններին, մասնավորապես՝ գերտերություններին և ուժային կենտրոններին։

Քաղաքագետը լույս է սփռում Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վրա՝ բացատրելով դրանց էությունն ու առանձնահատկությունները։

Գրիգորյանի համոզմամբ, բոլոր այն պնդումները, որոնց համաձայն, Արցախի հարցում կամ էլ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ԱՄՆ-ն և ԵՄ-ն շատ ավելի հայանպաստ դիրքորոշում են ունեցել, քան Ռուսաստանը, կեղծ են, չկա այնպիսի մի փաստարկ, որը կհիմնավորի այդ թեզը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ