Ավարտվել են Քաշաթաղում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Լաչին

Ավարտվել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում անցկացվող Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի համատեղ տակտիկական զորավարժությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հատուկ նշանակության ուժերն առաջադրանքներ են իրականացրել բարդ ռելիեֆով տեղանքում հետախուզության վարման, կապող ճանապարհներին ծուղակների կազմակերպման, դիվերսիոն խմբերի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ:

--00—ՄՀ