ԱԺ նախագահը Հունաստանում տժժում է, իսկ Փաշինյանը խոսում է անցյալի անարդարություններից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Հարցազրույցի թիրախում են Հայաստանի անկախության 30-ամյակը, դրա արժևորումն ու հանրային ընկալումը, պատվաստվելու պարտադրանքը, սոցիալական անարդարությունն ու իշխանության մոտեցումները պետության կառավարմանը։

Քոչարյանը խիստ քննադատաբար է վերաբերվում առողջապահության նախարարի հրամանագրին և «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին։ Մասնավորապես, նրա համար ընկալելի չէ այն դրույթը, որի համաձայն, բոլոր աշխատավորների համար պատվաստվելը կամ էլ ՊՇՌ թեստ ներկայացնելը դառնում է պարտադիր՝ բացառությամբ՝ նախագահի, վարչապետի, պատգամավորների, ավագանու անդամների և այլն։

Այս առիթով Քոչարյանը հեգնանքով նկատում է․ «Վարչապետի ու պատգամավորների արյունը ավելի կարմիր ա, որ իրենց համար պատվաստվելը պարտադիր չի»։

Քննարկման առարկա դարձավ նաև ԱԺ նախագահի՝ հունական կղզիներում հանգստանալու փաստը։ Քոչարյանի համոզմամբ, նմանատիպ երևույթները խորացնում են սոցիալական անարդարությունը, քանի որ մինչ վարչապետը խոսում է անցյալի արատների մասին, նրա թիմակիցները «տժժում» են։

Մանրամասները՝ տեսանյութում։