Երևանում և 4 մարզերում սեպտեմբերի 14-ին մի քանի ժամ գազ չի լինի. «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան բանավանի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսա, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի թիվ 1-ից մինչև 9, 6-րդ շարքի թիվ 20, 22, 28, 30, 8-րդ շարքի թիվ 1-ից մինչև 31, 9-րդ շարքի թիվ 28-ից մինչև 54 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Արձագանք», «Գազարտ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: 

--00—ԼՄ