Հայ առաքելական եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

խաչ

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, նշում է սեպտեմբերի 12-ին: Խաչվերացը տաղավար տոներից 5-րորդ է ու վերջինը։

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիոստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Տոնը նադկության համար հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ 

Խաչվերացը կամ «Սրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին՝ շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ՝ ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել: Խաչվերացը ընկալվում է նաև որպես աշնանամուտ: 

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

--00—ԼՄ