Ադրբեջանը նամակներ է գրել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղղված նամակ է գրել, որում պահանջում է այլ երկրներին պատկանող մեքենաների այսպես կոչված  «անօրինական անցումը» Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, թույլ չտալ առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության:

Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:

--00—ԼՄ