«Իմ քայլից» Վահագն Գրիգորյանին ԱԺ-ում կփոխարինի Վարդան Աթաբեկյանը. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, 24News

Thumbnail

ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել, նրան հաջորդում է Վարդան Աթաբեկյանը:

Վահագն Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: