72մլն դրամ է հատկացվել մարզաբնակ 1150 երեխայի խնամքի ցերեկային ծառայության մատուցման համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։

Նախարարությունից հայտնում են, որ Տավուշի (Իջևան,Նոյեմբերյան), Արագածոտնի (Թալին, Ապարան), Սյունիքի (Սիսիան), Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի) և Շիրակի (Ամասիա)  մարզերում խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 72 մլն դրամ։ 

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 1,150 երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվում է սոցիալական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու վերջիններիս սոցիալական, կրթական, առողջապահական ու ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց սոցիալական մեկուսացումն ու  մուտքը՝ հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։

Վերոնշյալ մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը պատվիրակված է «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությանը։ 

--00—ԼՄ