Վրաստանի ՆԳՆ-ն զենքի ու զինամթերքի մի ամբողջ զինանոց է առգրավել Թբիլիսիում և Քութայիսում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

վրաստան

Թբիլիսիում եւ Քութայիսում երեք մարդ Է ձերբակալվել հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության տեղեկատվությամբ, օպերատիվ եւ հետաքննչական միջոցառումների անցկացվել են տարբեր ժամանակներում՝ ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես Էլ Իմերեթի տարածաշրջանում:

Ձերբակալվածների թվում կա ավելի վաղ դատապարտված 30-ամյա քաղաքացի: Նրա անձնական ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել Է Մակարով եւ TT ատրճանակներ, չորս պահունակ եւ 22 փամփուշտ:

Նաեւ Թբիլիսիում ձերբակալվել Է 26-ամյա մի երիտասարդ, ում մեքենայի մեջ գտել են ատրճանակ, որը պատրաստվել Է տնայնագործական եղենակով, պահունակ եւ չորս մարտական փամփուշտ:

Բացի այդ, ոստիկանությունը Իմերեթի տարածաշրջանում 49-ամյա տղամարդու Է ձերբակալել զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով:

Նրա տան խուզարկության ժամանակ իրավապահները գտել են Ֆ-1 տեսակի նռնակ:

Հետաքննությունն իրականացվում Է «Հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում եւ կրում» հոդվածով: Հանցագործությունը նախատեսում Է ազատազրկում երեքից մինչեւ յոթ տարի ժամկետով։

--00—ՄՀ