Ե՞րբ կլինի «Պֆայզեր» պատվաստանյութը. Առողջապահության նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

պֆայզեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտը Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձել է քաղաքացիների կողմից ամենից հաճախ հնչող հարցերին: 

«Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում.....

Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին»,- գրել է նա:

«Ե՞րբ կլինի Պֆայզեր պատվաստանյութը»,- հարցին ի պատասխան` նախարարը նշել է. 

«Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ՝ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյունավետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա»։

«Արդյո՞ք մարդն ազատ չէ՝ ընտրելու «հիվանդանալ և ապրել, ինչ կլինի՝ կլինի» սկզբունքով» հարցին նախարարը պատասխանել է.

«Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ......

Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը»:

--00--ԱԹ