Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սպորտ

Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացրել է հանրահայտ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը, ըստ որի՝ կապտանռնագույների սկաուտները տևական ժամանակ է հետևել են Զախարյանի խաղին, ավելին նրանք գոհ են մնացել հայազգի ֆուտբոլիստի խաղից ու պատրաստ են բանակցություններ սկսել ռուսական ակումբի հետ։

Ասում են՝ տրանսֆերը հնարավոր է իրականություն դառնա արդեն մյուս տարի, իսկ 2021-ի հետ կապված խոսակցությունները բացառվում են, քանի որ ֆուտբոլիստը տված մի քանի հարցազրույցներում ասել է, որ այս մրցաշրջանը միանշանակ ավարտելու է հենց «Դինամոյի» կազմում։

Զախարյանը, հիշեցնենք, հիմնականում քննադատության է արժանանում հայ ֆուտբոլասերների կողմից, քանի որ ընտրել է Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկն ու հանդես չի գալիս Հայաստանի հավաքականի կազմում։

--00--ԿԿ