Ստուգայցեր՝ Մալաթիա-Սեբաստիայի խոշոր խանութներում․ խախտումներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սատմ

Այսօր կորոնավարակի դեմ պայքարին ուղղված ՍԱՏՄ ստուգայցերն անցկացվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում:

Խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00—ԼՄ