ՔՏՀԱ-ն վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

ՔՏՀԱ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը։

Սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները բացահայտել են իրավախախտման 7 դեպք, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված տեսչական մարմինների և ոստիկանության խստացված վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։

--00—ՄՀ