Ղազինյանից վախենալու բան չունեմ. տվել եմ հստակ հարցեր, բայց ստացել՝ լղոզած պատասխաններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու գործընթացը կշարունակվի։ «Հայաստան» դաշինքը կրկին կներկայացնի իր թեկնածուին, մենք էլ հարցեր կտանք: Կարելի է ասել, որ հարցը մտել է փակուղի, սակայն հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի, իսկ Արթուր Ղազինյանի հարցը կմնա առկախված»,- այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն՝ անդրադառնալով վերոհիշյալ հանձնաժողովում երրորդ անգամ «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանի չընտրվելու հանգամանքին:

«Կարծիք կա, որ վախենում ենք Արթուր Ղազինյանի ունակություններից, բայց անձամբ ես վախենալու բան չունեմ, նրան տվել եմ հստակ հարցեր, բայց ստացել՝ լղոզած  ու հակասական պատասխաններ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ