Մենք չենք կարող հրաժարվել մեր ճանապարհից, Տաթևով անցնողը անհարմար է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը, Գորիս-Կապան ճանապարհի հարցն ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները։

Պատգամավորի համոզմամբ, այդ ճանապարհը Հայաստանից օտարվում է ապօրինաբար, դա մեր ճանապարհն է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից։

Իսկ ինչ վերաբերում է Տաթևի ճանապարհին, ապա Գրիգորյանի խոսքով, դա հարմար չէ, հատկապես բեռնատար մեքենաների համար, հետևաբար ճանապարհի պատճառով պետությունը տնտեսական լուրջ վնասներ է կրում։

--00--ԿԿ