Սահմանին հերթապահող ոստիկանության զորքերի գումարտակը պարապմունք է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սեպտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարտական հերթապահության նախապատրաստման ավանի ուսումնական կետերում պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի համահավաք գումարտակի հետ անցկացվեցին մասնագիտական պարապմունքներ։ Նպատակը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվեցին կրակային և մարտավարական պատրաստության պարապմունքներ։

--00—ԼՄ