Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները 3 հայկական մեքենա են ստուգել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահներն ու ոստիկանները Սեպտեմբերի 14-ին կանգնեցրել և ստուգել են երեք հայկական ավտոմեքենա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Նա նշեց, որ նման տեղեկությունների մասին իրեն հայտնել են վարորդները․ «Այլ դեպքեր կան թե ոչ, չեմ կարող ասել։ Այդ երեք վարորդներն են նման ահազանգ հնչեցրել»։

Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանցիները բավականին կոպիտ են վարվում հայ վարորդների հետ, կանգնեցնելիս պահաջում են անձը հաստատող փաստաթուղթ ու ստուգում են մեքենան։

--00--ԿԿ