Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին․ ԵՄ ներկայացուցիչն այցելե է Երասխ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելել է Հայաստան։ Սեպտեմբերի 14-ին Կլաարը թվիթերյան իր էջում այցի մասին գրել է․

«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի լավ այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ տպավորություն թողեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»։ 

--00—ՄՀ  

Տեսանյութեր